Արմավիրի մարզի 20-ից ավելի հասցեներում խուզարկություններ են կատարվում․ «Հետք»
«Հետքի» տեղեկություններով այսօր՝ 2026թ. հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։

