Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, որոնք արդյունք կբերեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անշուշտ, մենք բաց ենք, ինչպես միշտ ընդգծել է ռուսական ղեկավարությունը, բանակցային գործընթացի, կոնտակտների համար, որոնք կունենան իրական էֆեկտ, իրական արդյունք»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ այժմ ամերիկյան կողմից երկխոսության համար պատասխանատու պաշտոնյաներն ամբողջությամբ ներգրավված են Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։
«Մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի, կոնտակտների, հանդիպումների իրականացման հայեցակարգից, որոնք ուղղված կլինեին մեր կողմից հայտարարված արդյունքին»,- հավելել է Զախարովան։

