Թուրքիայի փոխանախագահը Երևանում հույս է հայտնել՝ ԵԱՀԿ-ն «արդյունավետ ներդրում կունենա խաղաղությանը»
Թուրքիայի փոխանախահ Ջևդեթ Յըլմազն Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուի հետ։
«Անկեղծորեն հույս ունեմ, որ առաջիկայում ԵԱՀԿ-ն իր ինստիտուցիոնալ փորձով կշարունակի արդյունավետ ներդրում ունենալ Եվրատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում՝ խաղաղության, հանգստության և կայունության գործում։ Մաղթում եմ հաջողություն պարոն Սինիրլիօղլուին իր աշխատանքում»,-գրել է Յըլմազը։
Յըլմազը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։
Կողմերը քննարկել են Թուրքիա-Ռումինիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

