Կոբախիձեն և Զելենսկին պատերազմից ի վեր առաջին անգամ հանդիպել են Երևանում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Վրաստանի կառավարությունը, ապա կից գրել.
«Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականին։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտարարել էր իր Telegram ալիքում։ Ցուցակում ներառված են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և երկրի ղեկավարության այլ անդամներ, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

