Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. արցախցիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին

Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանում են գտնվում եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Մինչ համալիրում հավաքվել են տարբեր երկրների ղեկավարներ և կառավարության ներկայացուցիչներ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ, արցախցիները հավաքվել են Համալիրի մոտ՝ իրենց ուղերձը փոխանցելու եվրոպական առաջնորդներին։

Արցախիցները կարևոր են համարում այս հնարավորությունը՝  բարձրաձայնելու համար իրենց խնդիրները։

Արցախիցներին միացել են բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների և կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ինչպես նշում են՝ ցույց տալու իրական պատկերը, ոչ թե ներկայացվածը։ 

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել

Եվրամիության պատվիրակությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն,

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին,

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը,

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին,

 Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը,

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին,

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը,

Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն,

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը,

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն,

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը,

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը,

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն,

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը,

Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը,

Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը,

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը,

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

և այլն։