ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»

ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասաց կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը: