Պենտագոնը մոտ 20 միլիարդ դոլարով թերագնահատել է Իրանի դեմ պшտերազմի ծախսերը

Պենտագոնի կողմից ներկայացված 25 միլիարդ դոլարի գնահատականը՝ որպես Իրանի հետ պատերազմի ընդհանուր արժեք, թերագնահատված է, այն հաշվի չի առնում ԱՄՆ ռազմաբազաների վերականգնման ծախսերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ իրական գնահատականն ավելի մոտ է 40-50 միլիարդ դոլարին՝ հաշվի առնելով ռազմական օբյեկտների վերականգնման և ոչնչացված գույքի փոխարինման ծախսերը։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ պատերազմի առաջին օրերին տարածաշրջանում իրանական պատասխան հարվածները զգալի վնաս են հասցրել ԱՄՆ առնվազն ինը ռազմական օբյեկտների։