Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ․ Կարապետյան
Առաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, և Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, կձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար»,-ասել է նա։
Սամվել Կարապետյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանին ու իրեն ապօրինաբար են կալանավորել՝ Վարդանյանին՝ Ադրբեջանում, իրեն՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։
«Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»,- Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասին ասել է Սամվել Կարապետյանը։

