ՏԿԵՆ-ում Թուրքիայի և Կովկասի հարցերով պատվիրակության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ծրագիրը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել և կարևորել է ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որը մեծապես ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ծրագրին, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Խոսվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրից, որը գործնականում արդեն աշխատում է։ Քննարկվել է այդ մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։