Առաջարկվել է ՀԱՊԿ-ում ստեղծել Եվրասիական վերլուծական հարթակ

Անցկացվել է«Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության ակտուալ հարցերը» միջազգային գիտագործնական համաժողովը: Հիմք ընդունելով անցկացված քննարկումների արդյունքները՝ առաջարկվել է
-ստեղծել միջազգային փոխգործակցության կանոններն ու նորմերը սահմանող պայմանավորվածությունների համաձայնեցման և իրականացման մոտեցումների համատեղ մշակում պետությունների և միջպետական միավորումների միջև հակասությունների կարգավորման, երկրների և ժողովուրդների զարգացման և բարգավաճման համար պայմաններ, ️
-աջակցել ՀԱՊԿ փորձագիտական նախաձեռնությանը, որն ուղղված է ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ անդամ պետությունների փորձագիտական և գիտական համայնքների ջանքերի միավորմանը քաղաքականության և անվտանգության խնդիրների հետազոտման, ինչպես նաև խաղաղության, կայունության և առաջանցիկ զարգացման ապահովման Հավաքական մոտեցումների մշակմանը,
-դիտարկել ՀԱՊԿ-ը Եվրասիայում այլ միջազգային միավորումների հետ միասին՝ որպես ձևավորվող Եվրասիական անվտանգության համակարգի բազային տարրե,
-ՀԱՊԿ հարթակում ստեղծել Եվրասիական վերլուծական հարթակ՝ կազմակերպության անդամ պետությունների գիտափորձագիտական համայնքների կանոնավոր փոխգործակցության ձևաչափով։