Ստուգել են, ասում են՝ նկարն անցած տարվա ա․ հետո ի՞նչ. Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը «Պատկերացնո՞ւմ եք որևէ գերմանացի զիգ հայլով նկար դնի սոցիալական ցանցում, հրեաները կատաղեն, բայց մի հրեական փաստերի ստուգման հարթակ ստուգի, ասի՝ ժողովուրդ ձեզ մոլորեցնում են, էս նկարը սեպտեմբերին են արել, ապրիլին չի։

Հիմա թուրքը Երևանի կենտրոնում Գորշ գայլ ա արել, ցեղասպանության նախօրեին իրա էջում վերահրապարակել ա, էն էլ քաղաքական գործիչ: 

Ստուգել են, ասում են՝ նկարն անցած տարվա ա: Չեն շեշտում՝ վերահրապարակել ա հենց նոր, շեշտում են՝ անցած տարի ա չխկցրել: Հետո ի՞՜նչ:

Սիրելի Factor TV, ՖԻՊ ու մնացած ստուգողներ, էդ թուրքը բոլորիս է քրֆում անկախ նրանից դուք ասուլիսից թռնում եք, թե շարունակում եք ընտրովի ստուգել փաստեր:

Արցախի ցեղասպնությունը դաս չեղավ, բայց վախենամ Հայաստանինը չստացվի»: