Պուտինը բանակցություններ է վարել Աբբաս Արաղչիի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անելու է այն ամենը, ինչը համապատասխանում է Իրանի և տարածաշրջանի այլ երկրների շահերին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի:
Նա նաև հայտնել է, որ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից և բարօրություն է մաղթել իսլամական հանրապետության ղեկավարին։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ դրանք շարունակելու են ամրապնդվել։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Իրանական պատվիրակության կազմում, Արաղչիից բացի, ընդգրկվել են նաև նրա տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

