Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կողմից իրականացված. թյուրքագետը ՀՀ ԱԳՆ-ին
«Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կողմից իրականացված: Մի արեք այս սխալը»,-Թելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Նա շեշտում է՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական բարձր ղերկավարության կողմից մշակված հստակ ծրագրով:
Նշենք, որ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով»։

