Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»։

