Ինչ ճակատագիր է սպասում 500 դրամանոցներին. ԿԲ պարզաբանումը

Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, ԿԲ-ն հայտնում է, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի՛ տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։

«ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։

Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ»,-նշում են Կենտրոնական բանկից։