Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 026 թվականի ապրիլի 15-17-ը։

