Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները
Ադրբեջանական «Report» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են արագացնել ցամաքային տրանսպորտի համար էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման գործընթացը։
«Report»-ը, հղում անելով Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի գործակալությանը (AYNA), գրել է, որ ապրիլի 8-9-ը Բաքվում կայացել է միջազգային ճանապարհային տրանսպորտի հարցերով ադրբեջանա-վրացական հանձնաժողովի հերթական նիստը։
Նոր համակարգի ներդրումն արագացնելու և անհրաժեշտ աշխատանքները սկսելու նպատակով որոշում է կայացվել մայիսից ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են 2026 թվականի համար լրացուցիչ քվոտաների փոխանակման շուրջ.
• 10 հազար լրացուցիչ թույլտվություն երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար;
• 2500 թույլտվություն երրորդ երկրներից փոխադրումների համար։
Հիմնվելով վիճակագրական վերլուծության և բեռնաշրջանառության աճի վրա՝ 2027 թվականի համար թույլտվությունների մեկնարկային տարեկան քվոտան ավելացվել է.
• Երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար՝ 18%-ով (մինչև 65 հազար);
• Երրորդ երկրներից փոխադրումների համար՝ 50%-ով (մինչև 7500)։
Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանն արդեն հաջողությամբ ներդրել է էլեկտրոնային թույլտվությունների համակարգը Թուրքիայի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ, իսկ Ղազախստանի հետ աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում։
Aliq.ge

