ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռուսաստանի ռազմական դատարանն այսօր պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին դատապարտեց 19 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
69-ամյա Պոպովը ձերբակալվել է 2024 թվականի ամռանը՝ Մոսկվայի մերձակայքում «Պատրիոտ» այգու կառուցման հետ կապված ենթադրյալ խարդախության գործով։

