Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին անվանել է Իրանի շուրջ հակամարտության գլխավոր մեղավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ:
«Իսրայելի կառավարությունն է կրում այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատվությունը, որը մեր տարածաշրջանը կրակի մեջ է գցել և տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության ուսերին»,-նշել է Էրդողանը:
Նա հավելել է, որ այս հակամարտության ընթացքում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը երկարացնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կյանքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

