2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան․ փաստաբան

2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սննվի ինքնազգացողության վատացման դեպքում։

Դավթին կարողացել է տեսնել միայն փաստաբան Արմեն Մելքոնյանը ու փոխանցել է, որ տղայի ինքնազգացողությունը մի քիչ կարգավորվել է։