Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք հարցականի տակ չեն լինի ԵՄ-ի պատճառով. Փաշինյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք չեն եղել և երբեք չեն լինի հարցականի տակ՝ ԵՄ-ի հետ Երևանի համագործակցության պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և երբեք չեն լինի հարցականի տակ, քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ կապերն ու հարաբերությունները շատ խոր են և անքննարկելի»,- ասել է նա։

