Որոշում է կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին․ ՀՀԿ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։