Ռուսաստանի ԶՈՒ-ն Լուգանսկի նկատմամբ լիակատար վերահսկողություն է հաստատել
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել ԼԺՀ-ի ողջ տարածքի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» ուժային խմբավորման ստորաբաժանումները ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հաջողություններ են գրանցվել նաև Խարկովի մարզի Գրուշևկայի, Գուսինկայի, Մայակի, Մոնաչինովկայի, Նեչվոլոդովկայի, Պալամարևկայի և Պրոսյանկայի տարածքներում, ինչպես նաև ԴԺՀ-ի Կրասնի Լիմանի և Յացկովկայի մոտակայքում։

