Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը
Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը։
Հավաքը տեղի է ունեցել հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու։ Հավաքվածները պահանջել են դադարեցնել միջամտությունը ՀԱԵ ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր և կոռումպացված, որը ոչնչացնում է Հայաստանը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

