18-ամյա Դավիթի համար յուրաքանչյուր ուշագնացություն կարող է ճակատագրական լինել. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում՝ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքած երկվորյակ եղբայրներից Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի:

Փաստաբանները առայժմ բարձրաձայնում են «Կոլապս» ուշագնացության մասին: Դա կյանքին սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային ու երակային ճնշումների կտրուկ անկումով, ամեն ուշագնացություն կարող է ճակատագրական լինել տղայի համար, որ նաև ալերգիա ունի դեղերից:

Դավիթը Արմավիր ՔԿ տեղափոխվելու ճանապարհին ուշագնաց է եղել, նրան տեղափոխել են Էջմիածին ԲԿ: Վիճակը կայունանալուց հետո նրան կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿ հիմնարկ: