ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ բազաների ուղղությամբ ավելի քան 100 hրթիռ արձակելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը հայտարարել է 100 ծանր հրթիռի, անօդաչու թռչող սարքերի և առնվազն 200 ռեակտիվ արկի կիրառմամբ Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համակցված գործողություններ են իրականացվել Էյլաթում, Թել Ավիվում և Բնեյ Բրակում գտնվող թիրախների ուղղությամբ՝ ընդդեմ սիոնիստական ահաբեկչական ռեժիմի ռազմական օբյեկտների և ուժերի կուտակումների»,- գրված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ հարվածների ընթացքում թիրախավորվել է Բահրեյնում ԱՄՆ ահաբեկչական բանակի ուժերի թաքստոցը, որտեղ գտնվում էր շուրջ 80 մարդ, ինչպես նաև ուղղաթիռների խումբը Քուվեյթի Ալ-Ադիրի բազայում։
«Հարվածի հետևանքով մեկ ուղղաթիռ ոչնչացվել է, իսկ մյուս ուղղաթիռներին լուրջ վնաս է հասցվել»,- հավելել են ԻՀՊԿ-ում։

