Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. անգամ չեն սպասել, որ մայրը բժշկական փաստաթղթեր ներկայացնի
18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը և Լուսինե Մարտիրոսյանը, ովքեր Էջմիածին ԲԿ-ում են։
Նրանց փոխանցմամբ՝ անգամ հիվանդությունների մասին փաստաթղթերին չեն սպասել՝ ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

