Եմենի հութիները հարվածներ են հասցրել Իսրայելին
Եմենի հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը հայտնել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով թիրախավորել են իսրայելական թիրախներ։
Հութիների խոսնակ Յահյա Սարիին հայտարարության մեջ նշել է, որ գործողությունն իրականացվել է ի աջակցություն Իրանի, Իրաքի, Լիբանանի և Պաղեստինի՝ հավելելով, որ այն հաջողությամբ հասել է իր նպատակին։
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերը հայտնաբերել են Եմենից դեպի Իսրայելի տարածք արձակված հրթիռը, և հակաօդային պաշտպանության համակարգերը չեզոքացրել են այն։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

