Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում

Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի՝ հայ ժողովրդին ցեղասպան կարգելու և օկուպանտ հռչակելու, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում։

Սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։

Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը՝ ծանր մեղադրանքներ վերագրելով Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան