Ղրիմում ԱՆ-26-ի կործանման հետևանքով 29 մարդ է զոհվել

29 մարդ է զոհվել Ղրիմում ԱՆ-26-ի կործանման հետևանքով, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է ԱՆ-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և ինքնաթիռում գտնվող 23 ուղևորները զոհվել են, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի հետ կապը կորել է Ղրիմի վրայով պլանային թռիչք կատարելիս:

Սա վերջին տարիներին Ռուսաստանում ԱՆ-26-ի առաջին կործանումը չէ։ 2021 թվականի հուլիսի 6-ին նման ինքնաթիռ է կործանվել, որն ուղևորատար չվերթ էր իրականացնում Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ։ Վարկածներից մեկի համաձայն՝ աղետի պատճառ կարող էր դառնալ վատ տեսանելիության պայմաններում օդաչուների սխալը։ Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 28 մարդիկ՝ 22 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամներ։