Եղբայրներից մեկն ազատ արձակվեց ՔԿ-ից
ՔԿ Երևանի բաժանմունքից ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկը՝ Միքայել Մինասյանը։ Փաստաբանը հայտնել է, որ երիտասարդը դեռ ունի մեղադրյալի կարգավիճակ և խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով, մյուս եղբոր՝ Դավիթի դեպքով քննչական գործողությունները դեռ ընթանում են։

