ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատասխան գործnղության 88-րդ փուլի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին՝ պատասխան գործողության 88-րդ փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:

«Այսօր լուսաբացին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի քաջարի մարտիկները «Ճշմարիտ խոստում- 4» գործողության 88-րդ ալիքի ընթացքում հզոր հարձակմամբ ծանր հարվածներ են հասցրել ամերիկյան և սիոնիստական ահաբեկիչների թիրախներին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հետ կապված բեռնտար նավերին։

«Սիոնիստական ռեժիմին պատկանող Haiphong Express անվամբ բեռնտար նավը խոցվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռներով՝ Պարսից ծոցի կենտրոնական հատվածի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Իրանը հարձակվել է Քուվեյթի Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազայի, ԱՄԷ-ում ԱՄՆ ծովային հետևակի տեղակայման վայրերի և Բահրեյնի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքում գտնվող Hawk զենիթահրթիռային համալիրի վրա։

«ԱՄԷ-ի ափամերձ գոտում ամերիկյան ծովային հետևակայինների կուտակման վայրը, որոնք ԻՀՊԿ կործանարար հրթիռների վախից թաքնվել էին ռազմաբազայից դուրս գտնվող ապաստարանում, ճշգրիտ հարվածի է ենթարկվել հարվածային անօդաչուների կողմից։ Ամերիկյան ահաբեկիչների Հինգերորդ նավատորմի Hawk հակաօդային պաշտպանության համակարգը, որը տեղակայված էր բազայից դուրս՝ Բահրեյնի Մանամա քաղաքի օդանավակայանի շրջակայքում, ոչնչացվել է հարվածային անօդաչու սարքերով։ Նաև գործողության ընթացքում այդ ուժերի անօդաչուների կողմից խոցվել են ամերիկյան ահաբեկիչների Ահմեդ ալ-Ջաբեր բազայի վաղ նախազգուշացման երկու առաջադեմ ռադարները», – նշվում է հաղորդագրության մեջ։