Ուղիղ 72 տարի առաջ ԽՍՀՄ-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել

Ուղիղ 72 տարի առաջ ԽՍՀՄ-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել։

Քչերին է հայտնի,որ ուղիղ 72 տարի առաջ՝ 1954-ի մարտի 31-ին ԽՍՀՄ -ը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։

ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական նոտան ուղարկվել էր ԱՄՆ,Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կառավարություններին։

Սակայն Արեւմուտքը կտրուկ մերժեց ԽՍՀՄ առաջարկն ու դրանով բացահայտ ցույց տվեց կազմակերպության հակասովետական լինելը։

Դրանից հետո ԽՍՀՄ-ին այլ ելք չէր մնում,քան ստեղծել նոր միջազգային պաշտպանական կազմակերպություն։

1955-ին ԽՍՀՄ առաջնորդությամբ ստեղծվեց Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը։

Եթե «դաշնակիցները» հավատարիմ մնային Պոտսդամի աշխարհակարգին ու չլիներ 1946-ի Չերչիլի Ֆուլտոնյան ճառը, որը սկիզբ դրեց «սառը պատերազմին»,աշխարհն այլ կլիներ։

Դժվար թե լիներ սպառազինությունների մրցավազք։

Այդ ընթացքում էլ Բեռլինի ճգնաժամ, էլ Հունգարական ու Կարիբյան ճգնաժամ։

Վիետնամ, Աֆղանստան…

Ինչեւէ՝ ունենք այն, ինչ ունենք։

Իսկ այսօր աշխարհը մտնում է կառավարելի քաոսի շրջան,որի արդյունքում կարող է քաոսը կառավարելիից դառնա անկառավարելի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը