Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ՝ մարտի 29–ին, ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի մասնակցությամբ: Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

