Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին. «Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»։

