ԿԳՄՍ նախարարությունը պլանավորում է համերգային ծրագրերով Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի՝ համերգային ծրագրերով հանդես գալու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ շեշտելով, որ այդ նախաձեռնության շրջանակում նախապատրաստվել է դրամաշնորհային ծրագրի մասնակցության մրցույթի հրավեր։
«Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարություն՝ մասնակցելու հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ ծրագրի մանրամասները։
Շահագրգիռ կազմակերպությունները և անհատները կարող են իրենց մասնակցությունը հաստատել՝ mega.star@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ՝ նշելով հանդիպման մասնակցի անունը և ազգանունը, էլփոստը, հեռախոսահամարը։ Նույն էլեկտրոնային փոստին կարելի է ուղարկել նաև ծրագրի լավարկմանը վերաբերող առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

