Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա։

