Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա դատարան, պատասխան տա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր 18 արդարների գործով դատական նիստին կարծիք հայտնեց, որ պետք է դատարան գան ու վկայություն տան նաև գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահն ու այլ պաշտոնյաներ, «որոնք բերանները բացել են ու ինչ ուզել ասել են»։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այն պաշտոնատար անձինք, ովքեր խոսել են այս գործի մասին՝ ներառյալ դատախազը, ներառյալ քննչական կոմիտե և մնացած բոլորը, ուղղակիորեն ստախոսներ են, զրպարտիչներ են, խաբեբաներ են, եթե չգան և դատարանում վկայություն չտան»,- ասաց նա և շարունակեց․
«Ես ձեզ ավելին ասեմ, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ պետք է գա պատասխան տա, որովհետև նա էլ է մեղսակից, ավելին, Եվրախորհրդարանում էլ է հայտարարություններ արել կոնկրետ մեղադրանքներով։ Էլ որտե՞ղ պետք է պատասխան տան, վկայի կարգավիճակով թող գան, վկայություն տան»,-ասաց Բագրատ Սրբազանը, նրա խոսքն ընդհատվեց ծափահարություններով։
Մանրամասները՝ տեսանյութում

