Անցած տարի ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի 25 նոր հայց է ներկայացվել
Այսօր հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցը, որը ուսումնասիրում է, թե ինչպես են պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։
Տարեկան զեկույցի համաձայն՝ 2025 թվականին նոր գործերի ընդհանուր աննշան նվազում է գրանցվել (մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված նոր վճիռները և ուղարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե՝ վերահսկման համար)՝ այս ցուցանիշը կազմել է 921՝ 2024 թվականի 992-ի դիմաց։
Նոր դեպքերի թվով առաջատարների թվում են Ուկրաինան, Ադրբեջանը։ Առաջին հնգյակն այս տեսքն ունի.
- Ուկրաինա- 159
- Ադրբեջան, Իտալիա -75
- Հունգարիա – 70
- Թուրքիա- 69
- Լեհաստան -58
Հայաստանի համար այս ցուցանիշը 2025 թվականին կազմել է 25 նոր դեպք (2024 թվականի 15-ի և 2023-ի 28-ի համեմատ)։ Դրանք հիմնականում վերաբերում են զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության, դատավորների պաշտոնազրկման, ինչպես նաև ընտանեկան լուրջ բռնությունների դեպքում իշխանությունների համարժեք պատասխանի բացակայությանը։

