Իրանի «հրթիռային քաղաքը»՝ տեղակայված գրանիտե լեռան ներսում
Իրանի «հրթիռային քաղաքը» տեղակայված է Յազդ քաղաքի շրջանում՝ գրանիտե լեռան ներսում։
Հաղորդվում է, որ օբյեկտը գտնվում է մոտ 440–500 մետր խորության վրա, ունի բազմաթիվ թունելային ելքեր լեռան տարբեր կողմերից, ներսում գործում է երկաթուղային համակարգ՝ հրթիռների տեղափոխման համար:
ԱՄՆ-ի ամենահզոր հակաբունկերային ռումբը՝ GBU-57 Massive Ordnance Penetrator, տեսականորեն կարող է խոցել ավելի քան 60 մետր բետոն, ինչը զգալիորեն քիչ է նշված խորությունից։
Բացի այդ, նշվում է, որ լեռնային ապարը ունի մոտ 300 միլիոն տարվա պատմություն, իր ամրությամբ զգալիորեն գերազանցում է սովորական երկաթբետոնը:
Այս ամենը նման օբյեկտները դարձնում է չափազանց դժվար խոցելի նույնիսկ բարձր ճշգրտության և հզորության սպառազինությամբ։
«Հենակետ» վերլուծական կենտրոն

