Իրանը ցանկանում է օրինականացնել նավերի անցման վճարը Հորմուզի նեղուցով. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Իրանը ցանկանում է օրինականացնել նավերի անցման վճարը Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադռեզա Ռեզայի Քուչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ցանկանում ենք մշակել մի նախագիծ, որտեղ Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանությունը, գերիշխանությունը և վերահսկողությունը կդիտարկվեն որպես օրենք, և տուրքերի հաշվին երկրի համար եկամտի աղբյուր կհայտնվի: Սևագիր տարբերակը պատրաստ է, սակայն այն դեռևս լիարժեք օրինագիծ չէ»,- ասել է իրանցի պատգամավորը:

Նա նշել է, որ վճարն անհրաժեշտ կլինի Պարսից և Օմանի ծոցերը միացնող ջրային երթուղով անցնող նավերի անվտանգության ապահովման համար: Պատգամավորի խոսքով՝ նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն մոտ ժամանակներս, որից հետո այն կքննարկվի երկրի խորհրդարանի բաց նիստում: