Երբ տասնամյակներ մաքառած, պատերազմի աչքերին ուղիղ նայած, երկրի համար արյուն ու քրտինք թափած հային հայն անվանում է «ՓԱԽԱԾ»
Նորից «ՓԱԽԱԾՆԵՐԻ» մասին…
Արդար չէ, երբ տասնամյակներ մաքառած, պատերազմի աչքերին ուղիղ նայած, երկրի համար արյուն ու քրտինք թափած հային հայն անվանում է «փախած»: Բռնատեղահանվելը, դա ամենևին էլ փախուստ չէ… Դա իր երկիրն ու օջախը սիրող մարդուն դիմացից կրակելու, թիկունքից՝ չպաշտպանելու պարտադրանքով հայրենական անկյունը թողնելու ցավագին ելք է…
Այդպես էր եղել նաև 1992-ի դաժան ամռանը, երբ մենք կորցրել էինք Արցախի կեսը… Բայց այն ժամանակ ՄԵՆՔ կարողացանք վերադառնալ, որովհետև միայն դիմացից էին խփում է, իսկ թիկունքից՝ պաշտպանում…
Հ.գ.-1992-ին արված այս լուսանկարում տուն ու տեղ կորցրած արցախցի կինն է, ով անլուր տառապանքներից հետո ոչ միայն չհուսալքվեց, այլև զենքը ձեռքին նորից վերադարձավ հարազատ օջախ… Վերադարձավ, որովհետև զգաց, որ մենակ չէ…
ՄԻԱՍԻՆ միշտ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ…

