Ա․ Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել Վլ․ Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 67 կողմ ձայնով ընտրվել է ՍԴ դատավոր։