Արշակ սրբազանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Գևորգ Մանուկյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Գևորգ Մանուկյանին, դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները գրավոր ներկայացնեն միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։

Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

Իսկ այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Դատալսման նախօրեին տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։