Իրանի գերագույն առաջնորդը առողջական լավ վիճակում է․ Իրանի ԱԳՆ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է, իսկ Իրանի պետական համակարգը արդյունավետորեն գործում է։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։
«Գերագույն առաջնորդը առողջական լավ վիճակում է, և մենք գոհ ենք, որ մեր պետական համակարգը արդյունավետորեն գործում է: Մեր զինված ուժերը գործում են Իրանի պաշտպանական ծրագրերի խստորեն համապատասխան: Եվ, ամենակարևորը, մեր ժողովուրդը միասնական է այս բարբարոսական ագրեսիայի դեմ պայքարում», – ասել է նա:

