Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

– Պարո՛ն նախագահ, վստաբար Անդրանիկ Մարգարյանը Ձեզ պատգամ է թողել։ Ո՞րն էր այդ պատգամը, և որքանո՞վ եք Դուք այն իրականություն դարձրել։

– Մեր ուժերի ներածին չափով իրականություն ենք դարձրել։ Գաղափարները բոլորիս հայտնի են՝ կուսակցության ծրագիրը կա, գրեթե ամեն օր Հանրապետական կուսակցության անդամներս խոսում ենք դրանց մասին։ Այնպես որ՝ գնահատական տվողը մեր կուսակցականներն են, մեր հանրությունը։

– Պարո՛ն նախագահ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ՔՊ-ը սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ասում է՝ կա՛մ մենք, կա՛մ պատերազմ։

– Իրենց ի՞նչ կա ինչ կուզեն՝ կասեն։

– Պարո՛ն նախագահ, էլի հարցեր ունենք Ձեզ ուղղված։

– Դուք գիտեք՝ ամսի 4-ին լինելու Հանրապետական կուսակցության համագումարը։ Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն։

– Որևէ իշխանություն իրավունք ունի՞ փակելու Արցախ վերադարձի էջը։

– Իհարկե՝ չէ։

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում, որ այս փուլում Ձեզ հետ փոխկապակցված անձինք ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել։

– Այդ Ձեզ է թվում։ Այ, Դուք եք փորձում պառակտել։ Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու։

– Դուք չե՞ք փորձել հրահանգել, ասել։

– Կգաք համագումարին, Ձեր մուտքն ազատ է լինելու։ Հաճույքով Ձեր բոլոր հարցերին կպատասխանենք։