Միասնական աղոթք Հաղարծին վանական համալիրում
Մարտի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի Հաղարծին վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց գալիք Ծաղկազարդի տոնի Սուրբգրային իրողությունը՝ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, նաև՝ առավել քան կարևորեց Ծաղկազարդին հաջորդող Ավագ շաբաթի նշանակությունը, որն ամբողջապես կապված է մեր Տիրոջ՝ այս աշխարհում վերջին օրերի հետ, որոնք էլ ամբողջանում են Քրիստոսի հաղթական Հարությամբ։ Հայր Սուրբը պատգամեց հոգով և մարմնով պատրաստ լինել մեր Տիրոջ Հարության խորհրդին միախառնվելուն և դրանով իսկ վերստին հաստատելուն, որ այդ է մեր փրկության միակ ճանապարհը։ Հայր Սուրբի քարոզից և օրհնությունից հետո հոգևոր հայրերն այցելեցին Թեղուտ գյուղի 34 ընտանիքներ, հոգևոր զրույցներ ունեցան այդ հավատավոր ընտանիքների անդամների հետ, իսկ նրանց երեխաներին նվիրեցին աղոթագրքեր ու սրբապատկերներ։
Տավուշի թեմ

