ՄՔԴ դատավորը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները իր կյանքը վերածել են մղձավանջի

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 11 դատավորներից մեկը՝ Նիկոլյա Գիյուն, հայտարարել է, որ իր կյանքը վերածվել է մղձավանջի այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ը 2025 թվականին պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ դատավորների նկատմամբ։

Գիյուն այն դատավորների թվում է, որոնք կալանավորման օրդեր են տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանական պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Նա հայտնել է, որ ստիպված է ապրել նախորդ դարի 90-ականների պես, քանի որ թվային ծառայությունների մեծ մասը կախված է ամերիկյան մատակարարներից։

Որպես օրինակ նա նշել է, որ չի կարողանում.

Օգտվել բանկային քարտից,

Ապրանքներ պատվիրել Amazon-ից,

Կեցություն կամ տոմսեր ամրագրել Expedia կամ Airbnb հարթակներում,

Ծանրոցներ ստանալ UPS առաքման ծառայության միջոցով։

Պատժամիջոցները ՄՔԴ 11 դատավորների կյանքը վերածել են «կենցաղային աքսորի»։ Սա պարզապես անձնական անհարմարություն չէ, այլ դատարանի անկախության վրա ճնշում գործադրելու ուղղակի գործիք։ Երբ միջազգային տրիբունալի դատավորը չի կարողանում սնունդ պատվիրել կամ օգտվել փոստից իր մասնագիտական գործունեության պատճառով, դա հարցականի տակ է դնում ՄԱԿ-ի կառույցների կենսունակությունն այն պայմաններում, երբ «ուժի իրավունքը» սկսում է գերիշխել «իրավունքի ուժի» նկատմամբ։

Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից