Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, հատկապես՝ Ռուսաստանից և Չինաստանից ակնկալում է «հաստատուն դիրքորոշում», որը կդատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում։

«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ», – Արաղչիի խոսքը տարածել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։

Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։