ԵՄ արագ արձագանքման խումբը պետք է աջակցի բոլոր քաղաքական կուսակցություններին․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)

Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործուղումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է.

Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը:

Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին:

Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։